Արմինֆո. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստի 357 էջի հրապարակումը բացառում է դրա բովանդակության վերաբերյալ որևէ շահարկում: Իհարկե, բացառապես` տեսականորեն: Միջազգային հարցերի և անվտանգության հայկական ինստիտուտում կլոր սեղանի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:
2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովում Հայաստանը մտադիր է ստորագրել ԵՄ հետ գործընկերության մասին շրջանակային փաստաթուղթը` Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը, որը նախաստորագրվել է մարտի 21-ին: Համապատասխան բանակցություններ էին նախաձռնվել ԵՄ ԱԳՆԽ կողմից` 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում:
«Կարծում եմ, որ, ծանոթանալով այդ տեքստին, յուրաքանչյուրի համար պարզ կդառնա, թե ինչ կարող է ԵՄ-ից ակնկալել Հայաստանը: Հենց դա է, թերևս, գլխավոր տարբերությունն այդ փաստաթղթի և Հայաստանի ԵԱՏՄ անդամության ձևակերպման միջև` մեծ ակնկալիքների բացակայությունը: Հայաստանում կառվարող կուսակցության որոշ ներկայացուցիչներ ԵԱՏՄ անդամության հետ էին կապում, նույնիսկ, Արցախի փաստացի անդամությունն այդ կազմակերպույթյանը՚, - նշել է նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, ընդ որում, ստորագրման ենթակա փաստաթուղթն իր բովանդակությամբ բավականին հեռու է նախորդից, որը կարգավորում էր Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունները: Այսպես, ասոցացման շուրջ համաձայնագրի հստակ ձևակերպումների համեմատ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի ձևակերպումները թվում են լղոզված:
«Սակայն, ամեն դեպքում, Հայաստանի համար այդ փաստաթուղթը Եվրոպայի հետ նույն լեզվով խոսելու հնարավորություն է: Սակայն, այդ կտավը դեռ անավարտ է: Եվ այսօր ողջ հարցն այն է, թե արդյոք կողմերը կցանկանան անել այդ` մեր ակնկալիքներին համապատասխան՚, - ամփոփել է Սաֆարյանը: