Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017 16:05
Մարիաննա Մկրտչյան

Վթարի հետևանքով մահացել է 19-ամյա երիտասարդ. պարզվում են վթարի պատճառները

Վթարի հետևանքով մահացել է 19-ամյա երիտասարդ. պարզվում են վթարի պատճառները

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի հանգամանքները

 

Նախնական տվյալներով՝ 23.10.2017թ.՝ ժամը 08:00-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սամվելի Խանամիրյանի վարած ՙՈւԱԶ՚ մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի ՙԳռավ՚ կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և շուրջ 27 մետր գլորվել ձորը:  Վթարի հետևանքով վերջինս և ուղևոր Տիգրան Սամվելի Սարգսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 12:00-ին Գ.Խանամիրյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Տ.Սարգսյանի մոտ ախտորոշվել է ձախ ձեռքի դաստակի կոտրվածք՝ տեղաշարժով: Վթարի ժամանակ ժամկետային զինծառայող Գ.Խանամիրյանը գտնվել է արձակուրդում՝ այսօր պապի հուղարկավորությանը մասնակցելու համար:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1777

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի