Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվները, դրամական միջոցները և կատարել անհրաժեշտ բանկային գործառնությունները, հաճախորդների շրջանում օրեցօր արժանանում է ավելի մեծ ճանաչման:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մեկ ամսվա ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգի հավելվածին միացել է ավելի քան 6000 հաճախորդ: Հավելվածին օրական միջին հաշվով միանում է 200 հաճախորդ, ինչը վկայում է այն մասին, որ օրեցօր ավելի շատ են վստահում ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման համակարգերին, որոնք հանդիսանում են սեփական միջոցների կառավարման և բանկային գործարքների կատարման հարմարավետ և հուսալի հարթակներ:
Հեռահար սպասարկման ծառայությունների շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են վերահսկել սեփական հաշիվները և կատարել ֆինանսական գործարքներ համակարգչի կամ բջջային սարքավորումների միջոցով`24/7 ռեժիմով, ցանկացած հարմար վայրից`ինտերնետի առկայության դեպքում: Կարող են անկանխիկ եղանակով գնել և վաճառել արտարժույթ, վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ և այլն:
Բացի բանկային հիմնական գործառնություններից, հաճախորդները կարող են`
պարզ եղանակով վճարել հարազատների բջջային ծառայությունների դիմաց՝ ընտրելով հարազատի հեռախոսահամարը հեռախոսի կոնտակտների ցանկից; ստեղծել շաբլոններ` պարբերաբար կրկնվող վճարումներն ավելի հեշտ կատարելու նպատակով;
ստանալ փոխանցումներ, որոնք ուղարկված են արագ դրամական փոխանցումների համակարգերով; պատվիրել հետադարձ զանգ Բանկից; գտնել մոտակա մասնաճյուղի կամ բանկոմատի հասցեն և այլն:
Բոլոր գործառնությունները պաշտպանված են միանվագ ծածկագրերով և իրականացվում են առավելագույնս պարզ, արագ և հուսալի:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ՝ իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: