Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017 14:13
Տաթևիկ Շահունյան

Աշխատանքից ազատվել է ՀՀ ՍԱՊԾ Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետը

Աշխատանքից ազատվել է ՀՀ ՍԱՊԾ Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետը

Արմինֆո. Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և թերացումների համար աշխատանքից ազատվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանը:

 

Ինչպես հայտնել են ԱրմԻնֆո-ի իրազեկ աղբյուրները, ներկայումս Վարչությունում իրականացվում են ներքին հսկիչ-ստուգողական աշխատանքներ, որոնք կավարտվեն մեկ ամսից: Աղբյուրի համաձայն, վարչության նոր պետ է նշանակվել Կարինե Բրուտյանը: Աղբյուրը նաև հայտնել է, որ վերջին ամսում գերատեսչությունում ընթանում են ներքին մանրակրկիտ ստուգումներ և կատարվում են կադրային փոփոխություններ: «Ընդհանուր առմամբ փոխվում են այն կադրերը, ովքեր չեն համապատասխանում Ծառայության նոր ղեկավարության աշխատանքի չափորոշիչներին ու պահանջներին»,- պարզաբանել է աղբյուրը՝ նշելով, որ որոշ թերացողներ չեն խուսափում նաև

պատժից:

 

Նշենք, որ վերջերս փոխվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարը: Նրեկայումս այն գլխավորում է պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Սահակյանը:

 

Հիշեցնենք, որ ՍԱՊԾ-ում խոշոր յուրացումներ հայտնաբերվել են դեռ 2012 թվականին, երբ ծառայությունը գլխավորույմ էր Վազգեն Խաչիկյանը: 2014 թվականին Խաչիկյանը դատապարտվեց 12 տարի ազատազրկման 267 մլն 583 հազար դրամի յուրացման համար: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ին նա ազատ արձակվեց՝ ներում շնորհելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
7772

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի