Արմինֆո. Չեխիայի կառավարական հաստատություններն ու գաղտնի ծառայություններն ուսումնասիրում են Ադրբեջանի ԶՈՒ տեսահոլովակը, որում տեսանելի են Czechoslovak Group հոլդինգի արտադրած սպառազինությունները:
Ինչպես գրում է «Փարիզյան թելեգրաֆը՚, Բաքուն ցուցադրել է Չեխիայում արտադրված սպառազինությունների նմուշները, որոնց մատակարարումներն իրականացվել են առանց տեղի իշխանությունների գիտության: Խոսքը վերաբերում է vz.77 Dana 152 մմ ինքնագնաց հրետանային կայանքին և RM-70 Vampir 122 մմ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին (խորհրդային ԲՄ-21 «Գրադի՚ չեխոսլովակյան լիցենզավորված տարբերակը): Մինչդեռ, ըստ պարբերականի, փորձագետները ենթադրում են, որ դրանք կարող էին Ադրբեջան հասցվել Իսրայելով: Աղբյուրն ուշագրավ է համարում, որ զենքի թռչող տեսակների մատակարարումը հակասում է ԵԽԽՎ հանձնարարականներին, որը 1992 թվականին Եվրախորհրդի անդամներին կոչ է արիել զենք չմատակարարել ղարաբաղյան հակամարտության գոտի (Հայաստան և Ադրբեջան): «Որոշ երկրներ, այդ թվում Չեխիան, պահպանում են էմբարգոն, մյուսները դրանից հրաժարվել են: Այդունանդերձ, անցած տասնամյակում Ադրբեջանը Չեխիայից գնել է ավելի քան 1 մլն եվրոյի ոչ թռիչքային ներգործության միջոցներ՚, - գրում է պարբերականը, հիշեցնելով, որ պաշտոնական Պրահան հայտարարել է, թե զենք չի վաճառել Բաքվին, և իշխանություններին հայտնի չէ, թե այն ինչպես կարող էր հայտնվել այդ կովկասյան հանրապետությունում: Մասնավորապես, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Յան Պեյշեկը Hospodarske noviny-ին հաղորդել է, որ վերջին տարիներին գերատեսչությունը, նույնիսկ, Ադրբեջան ռազմական նյութերի արտահանման հայտ չի քննարկել: Արդյունաբերության նախարարությունում «Փարիզյան թելեգրաֆին՚ հաղորդել են, որ ուսումնասիրություն է տարվում` պարզելու մանրամասները, թե վերջին տասնամյակում չեխական ռազմական տեխնիկայի նմուշներն ուր են արտահանվել: Համանման արձագանք է եղել նաև ԱԳՆ-ում, որի ներկայացուցիչների հավաստմամբ, վերջին տարիներին Ադրբեջանին թռչող զենքի վաճառքի ոչ մի լիցենզիա չի տրամադրվել, և իրենք տեղյակ չեն, թե չեխական արտադրության զենքն ինչպես հայտնվել Ադրբեջանում: Չեխիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Իրենա Վալենտովայի հ ավաստմամբ, 2016-2017թթ. մերժվել են Dana M1 հաուբիցների և RM 70 հրթիռային համակարգերի գնման հայտերը, ինչի մասին տեղեկացվել է Եվրամիության գծով բոլոր գործընկերներին:
Մինչդեռ չեխական armadninoviny.cz պորտալի աղբյուը պնդում է, որ Dana ինքնագնաց հրետանային կայանքներն ու RM-70 Vampir համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն Ադրբեջան է առաքել իսրայելական Elbit Systems-ը, իսկ չեխական և սլովակյան ընկերությունները հանդես են եկել որպես ենթամատակարար: «Ադրբեջանը սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում, Բաքուն դաշինքին հետախուզական և վերլուծական տվյալներ է փոխանցում, մասնակցում է ՆԱՏՕ ուսումնական ծրագրերին: Հայտնի է նաև ԱՄՆ և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ ստորաբաժանումների համագործակցության մասին: Մերձենալով ՆԱՏՕ երկրների հետ, ներառյալ Չեխական Հանրապետությունն ու Սլովակիան, Բաքուն փորձում է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունն ու նրա ռազմարդյունաբերական համալիրի դերը՚, - հաղորդում է աղբյուրը:
Այդ առնչությամբ Չեխական Հանրապետության պաշտպանական արդյունաբերության ասոցիացիայի նախագահ Իրժի Գինեկը կարծում է, որ Եվրամիությունը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և քննարկի Ադրբեջանին սպառազինություննրերի մատակարարումների հարցը` երկրի շուկայի համար պայքարելու նպատակով, որը զենքի խոշորագույն գնորդներից մեկն է աշխարհում: «Ես անհրաժեշտ եմ համարում, որպեսզի Բրյուսելը Եվրամիության անդամներին թույլ տա զենք մատակարարել Ադրբեջան: Ես կցանկանայի, որպեսզի Չեխական Հանրապետությունը և ԵՄ մյուս երկրները ռուսներին դուրս մղեին այդ շուկայից՚, - ընդգծել է Գինեկը: