Արմինֆո.ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ Ոստիկանությունում, Արթուր Մկրտչյանն ուղարկվել է Ոստիկանության կադրերի ռեզերվ: Ազատման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: