Արմինֆո. Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի Ժնևի բանակցությունների կառուցողական մթնոլորտը առիթ է, որը թույլ տալիս անդունդ գլորվելուց հետ պահել Ղարաբաղի շուրջ հաշտության գործընթացը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ժնևի հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշակի պայմանավորվածության բացակայության մասին, ընդգծելով, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն լարվածության թուլացմանն ուղված միջոցների վերաբերյալ` առաջնագծում զոհերից խուսափելու նպատակով:
«Դատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամփոփիչ հայտարարությունից` հակամարտող կողմերը ոչ մի որոշակի պայմանավորվածության չեն հասել: Եվ դա չպետք է զարմանք հարուցի, հաշվի առնելով, որ ապրիլյան պատերազմից հետո Երևանի համար ամեն մի զիջում կնշանակի փոխզիջում` որպես հետևանք Բաքվի ճնշմանը: Իսկ վերջինի համար` հրաժարում հենց նույն քառօրյա պատերազմի արդյունքից, որը Բաքվի ղեկավարությունը կերկայացնում է որպես ռազմական հաջողություն՚, - նշել է նա:
Բովանդակային առումով բանակցությունների մթնոլորտը և պլատֆորմը, վերլուծաբանի գնահատմամբ, վերջին 6 տարում չեն փոխվել և առնչվում են Ղարաբաղի կարգավիճակին և նախկին ԼՂԻՄ հարակց տարածքների ազատմանը: Իսկ , այսպես կոչված, սառեցված վիճակից ղարաբաղյան հակամարտության դուրս բերումը, առաջվա նման, Ռուսաստանի, ԱՄՆ և ԵՄ ծրագրերից դուրս է: Վերլուծաբանի կարծիքով, համանախագահող երկրներից որևէ մեկի համար բացարձակ գերակայություն չէ նաև Երևանի և Բաքվի հաշտեցման կտրուկ աքսելերացումը:
«Սակայն, եթե չի հաջողվում ղարաբաղյան հակամարտության կողմերի հաշտեցումը, ապա, գոնե, դիմակայության աիճց Երևանին և Բաքվին հետ պահել` ԱՄՆ, Ռուսաստանն ու Ֆրանսիան-ԵՄ-ն ի զորու են: Նրանք, առնվազն, կարող են նվազագույնի հասցնել այն` ապագային թողնելով հակամարտության կարգավորումը և, անգամ, վերադարձը, ըստ էության, բովանդակալից բանակցությունների: Իհարկե, դա բեկում չէ, սակայն, կարող է դիտարկվել որպես բավականին բարդ մարտավարական խնդրի լուծում՚, - ամփոփել է Մարկեդոնովը: