Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 13:25
Տաթևիկ Շահունյան

Արմեն Մարտիրոսյանը հաստատել է տեղեկատվությունը, որ արդեն հանդիպումներ են ընթանում Ժիրայր Սեֆիլյանի ցուցակի որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ

Արմեն Մարտիրոսյանը հաստատել է տեղեկատվությունը, որ արդեն հանդիպումներ են ընթանում Ժիրայր Սեֆիլյանի ցուցակի որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ

Արմինֆո. «Ժառանգություն՚ կուսակցության ներկայացուցիչները, որոնք ներառված են Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանի ցուցակում, ով կալանավորվել է զենքի և զինամթերքի ապօրինի ձեռք բերման և պահման մեղադրանքով, դրական են վերաբերվում երկրում իշխանափոխության նպատակով ընդդիմության ակտիվ գործիչների համախմբման նրա գաղափարին:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Ժառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ինքը և իր կուսակից դավիթ Սանասարյանն արդեն մասնակցել են Սեֆիլյանի ցուցակում ներառված որոշ գործիչների հետ հանդիպման:  «Մենք բոլորս հասկանում ենք, որ տվյալ պահին իրավիճակը Հայաստանում հասել է ամենածայրահեղ կետին: Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք հանրապետությունում առկա ամենասուր և հրատապ խնդիրները: Կարծիքներ ենք փոխանակել իրավիճակը փոխելու ուղիների շուրջ՚, - ընդգծել է Մարտիրոսյանը, նշելով, թե ինքը հավատում է, որ փոփոխությունների կարելի է հասնել խաղաղ ճանապարհով, սակայն հայտնի չէ, թե այդ նպատակը երբ կիրագործվի: Մարտիրոսյանն ընդսմին խոստովանել է, որ հանդիպմանը ներկա չի եղել «Ժառանգության՚ առաջնորդ Րաֆֆի  Հովհաննիսյանը, քանի որ նա հանրապետությունում չէ:

«Ժառանգություն՚ կուսակցության փոխնախագահն ընդգծել է, որ առայժմ հանդիպումներն ընթանում են ոչ լրիվ կազմով, քանի որ Սեֆիլյանի ցուցակում ներառված շատ գործիչներ այժմ արտասահմանում են: «Տվյալ պահի դրությամբ երկրից բացակայում են Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, երբ ցուցակի բոլոր ներկայցուցիչները հավաքվեն, մենք կարող ենք կրկին հանդիպում անցկացնել՚, - եզրափակել է Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ այս պահին ոչ մի տեղեկություն չկա պաշտպանության

նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին:

Մինչդեռ «Երկիր Ծիրանի՚ կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, որի անունը նույնպես ներառված է Սեֆիլյանի ցուցակում, ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ չի կիսում Արցախյան պատերազմի հերոսի մոտեցումները: Նա հայտարարել է, որ չի ընդունում ցուցակներ, և իր համար գլխավորն այժմ իր կուսակցության գաղափարներն ու սկզբունքներն առաջ մղելն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին «Նոր Հայաստան՚ շարժման առաջնորդ, ընդդիմադիր  Ժիրայր Սեֆիլյանը կալանավայրից տարածել էր 31 գործիչների ցուցակ ներառող հայտարարություն, որոնք, նրա կարծիքով, կարող են միավորվել, իրենց շուրջ համախմբել ժողովրդին և իրականացնել իշխանափոխություն` հանուն երկրի փրկության: Նա հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը վարում է գաղութային և ցեղասպան քաղաքականություն, և այդ տեմպերով երկիրը շուտով կկործանվի: Ժիրայր Սեֆիլյանի ցուցակում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Ելք՚ խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքական փորձագետ, «Մոդուս Վիվենդի՚ հասարակական կազմակերպության ղեկավար Արա Պապյանը և ուրիշներ:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
6318

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի