Արմինֆո. Այսօր առավոտյան կյանքի 68-րդ տարում ծանր և տևական հիվանդությունից վախճանվել է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Հայրապետյանը կյանքի վերջին տարիներն անցկացրել է կալանքի տակ` Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար յուրացնելու գործով: Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն ծանր հիվանդության առնչությամբ գտնվում էր տնային կալանքի տակ:
Գործարարը մեծ ավանդ էր ներդրել Արցախի և Հայաստանի զարգացման գործում: Հայրապետյանի հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայում: Իր վերջին ցանկության համաձայն, Լևոն Հայրապետյանը կհուղարկավորվի Մոսկվայի հայկական գերեզմանոցում` ծնողների կողքին: