Արմինֆո.Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման համաձայն, Նարեկ Ադոնցն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին հաղորդել է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ուշագրավ է, որ ուղիղ մեկ տարի առաջ Իսպանիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցի որդին` Նարեկ Ադոնցը, նշանակվել է Հայաստանի կառավարության ղեկավարի օգնականի պաշտոնում: Ավելի վաղ, 2011 թվականին նա եղել է Երևանի քաղաքապետի օգնական, այնուհետև աշխատել է «Հայաստանի հանրային հեռուստատեսություն՚ ՓԲԸ-ում` PR գծով պատասխանատու: