Արմինֆո.Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի քննարկման հիմնական թեման, ամենայն հավանակնությամբ, 2018 թ. էսկալացիաներում հնարավոր դադարն է, երբ երկու երկրներում նախագահական ընտրություններ տեղի ունենան, գտնում է ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը:
Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ժնևյան հանդիպման արդյունքների համաձայն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է հակամարտության լուծման տարբերակների մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն բացակայության մասին: «Պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր»,- ասել է նախագահը:
Այս առումով փորձագետը նշում է նախորդ ընտրական փուլերում դիտորդների տագնապահարույց սպասումները: Նրա կանխատեսումների համաձայն՝ էսկալացիայի հերթական ալիքը 2018 թվականին ավելի հստակ է երևում, քան՝ կիրառական բնույթի բանակցությունները:
Նրա խոսքով, առաջիկա դադարի մասին են վկայում ինչպես Հայաստանի նախագահի, այնպես էլ՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարութունները: Ժնևում նախագահները պայմանավորվել են բանակցությունների ինտենսիվացման, շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված քայլերի շուրջ: Ըստ որում, Ժնևի հանդիպումից խաղաղեցնող էֆեկտի իրական տևողությունը կանխատեսել Կարավաևը դժվարացել է:
Փորձագետը նախագահների պաշտոնական հանդիպումները բնորոշում է՝ որպես արարողակարգի մի մաս, որը հաստատում է իրավիճակը 1994 թ. մայիսի հրադադարի որոշակի հավասարակշռության մեջ պահելու Մինսկի միջնորդների կարողությունը:
«Այդ հանդիպումները նաև խորհրդանշական բնույթ են կրում՝ ընդգծելով, որ երկրների միջև երկխոսությունն, ըստ էության, հնարավոր է: Մինչդեռ էսկալացիայի դադարեցման իրական մեխանիզմը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հեռախոսազրույցներն են»,- ամփոփել է փորձագետը: