Արմինֆո. Ժնևը Ղարաբաղի շուրջ բանակցություններում դինամիկայի հույս է ներշնչում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի /Բաքու/ ղեկավար Իլգար Վելիզադեն:
«Հանդիպման արդյունքնում Բաքուն և Երևանն, իհարկե, պայմանավորվել են ինտենսիվացնել բանակցային գործընթացը, սակայն կողմերի դիրքորոշումների արմատական փոփոխություններ Ժնևը չի արձանագրել: Իսկի դա բանակցային գործընթացում ապագա բարդությունների առնչությամբ ոչ այնքան ուրախալի հեռանկարների վկայություն է: Ըստ որում, Ղարաբաղի շուրջ մարտական գործողությունները կանխելու ձգտումը, այսպես թե այնպես, միշտ կազդի կողմերի դիրքորոշումների վրա»,- ընդգծել է Վելիզադեն:
Ադրբեջանցի քաղաքագետը նշել է նաև բանակցային գործընթացին և Բաքվի սպասումներին Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից դուրս գտնելու անայլընտրանքայնության առնչությամբ Հայաստանի նախագահի հայտարարությունների անհամապատասխանությունը: Ըստ նրա, նման հայտարարությունները պայմանավորված են բանակցությունների վրա ազդելու և Երևանի դիրքորոշմանը համապատասխան հասարակական կարծիքի ձևավորման ձգտմամբ:
Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ժնևյան հանդիպման արդյունքների համաձայն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է հակամարտության լուծման տարբերակների մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն բացակայության մասին: «Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Եվ Ադրբեջանի նախագահը, և ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է հանրապետության նախագահը: