Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2017 13:41

Beeline–ի աջակցությամբ տպագրվում է Օպերային թատրոնի պատմության մասին գիրքը

Beeline–ի աջակցությամբ տպագրվում է Օպերային թատրոնի պատմության մասին գիրքը

Արմինֆո. Beeline–ի աջակցությամբ հանձնվել է տպագրության Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունը ներկայացնող ծավալուն աշխատությունը:

Գրքի հեղինակը արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հիմնադիր, Օպերային թատրոնի թանգարանի ղեկավար Սերգեյ Առաքելյանն է: Օպերային թատրոնի պատմությունն ամբողջացնող աշխատությունը մատենաշարի 18-րդ հատորն է: Գրքում հանգամանորեն ներկայացված է թատրոնի հիմնադրման նախապատմությունը:

«Բարձր ենք գնահատում Beeline–ի հետ ձևավորված այս համագործակցությունը, որը  մեր թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանի լավագույն նվերը կարող է դառնալ: Դեկտեմբերին հոբելյանական 85-րդ հոբելյանական թատերաշրջանի տոնական հանդիսություննների շարքում մենք կկազմակերպենք հատորյակի շնորհանդեսը»,- նշեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

 

«Սա միակ ամփոփ գիրքն է, ուր ներկայացվում են Օպերային թատրոնի ստեղծագործական արվեստագետների բոլոր խմբերը՝ դիրիժորներ, ռեժիսորներ, նկարիչներ, կոնցերտմայստերներ, բալետմայստերներ, երգիչներ: Մի խոսքով այն բոլորը, ում մասնակցությամբ մեր թատրոնը դեռ տասնյակ տարիներ առաջ հասել էր միջազգային ճանաչման: Այնուամենայնիվ, կարծում եմ հասել ենք լավ արդյունքի և սերունդներին ժառանգում ենք այն ամբողջ հարստությունը, որով մեր ազգային թատրոնը դեռևս նախկին խորհրդային տարիներին համարվում էր այդ հզոր երկրի 3-րդ օպերային թատրոնը», - նշեց գրքի հեղինակ Սերգեյ Առաքելյանը:

«Beeline-ը մեծ տեղ է տալիս այն ամենին, ինչը օգնում է փոխել մարդկանց կյանքը դեպի լավը։ Եվ մենք քաջ գիտակցում ենք, թե որքան մեծ նշանակություն ունի այդ առումով դասական բարձր արվեստը։ Հայաստանում արվեստի նվիրյալների մասին փաստագրության ստեղծումը կարևոր է նրանց ավանդի գնահատման տեսակետից։ Բացի այդ, նոր սերունդները այս գրքի շնորհիվ կկարողանան ուսումնասիրել Հայաստանում արվեստի զարգացման պատմությունը․ վստահ եմ, այս գիրքը կարող է ոգեշնչել և առաջնորդվել շատ երիտասարդ արվեստագետների»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ գրքի տպագրությամբ զբաղվում է «Լուսակն» հրատարակչությունը։ Գիրքը լույս է տեսնելու 500 տպաքանակով:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
9523

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի