Արմինֆո.Հայաստանի և ՀԱՊԿ մյուս երկրների հետ հարաբերություններում Ռուսաստանը կհրաժարվի «գաղտնի՚ գրիֆից:
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, Ռուսաստանի Պետդուման մտադիր է թարմացնել «Պետական գաղտնիքի մասին՚ ՌԴ օրենսդրության համապատասխան հոդվածը: Փոփոխության համաձայն, «Պետական գաղտնիքի մասին՚ դաշնային օրենքում կթողնեն միայն «չափազանց գաղտնի՚ և «հատուկ կարևորության՚ կատեգորիաները:
Պետդումայի անվտանգության և կոռուպցիային դիմակայության կոմիտեի փոխնախագահ Անատոլի Վիբորնիի ասելով, փոփոխությունը պայմանավորված է ՀԱՊԿ մասնակից երկրների ազգային օրենսդրությունները ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ: Վիբորնին նշել է, որ Ռուսաստանի ազգային օրենսդրությունը այսուհետև էլ կկատարելագործվի` հոկտեմբերի 13-ին Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ ընդունած պետական գաղտնիքի մասին մոդելային օրենքի նորմերի հիման վրա: