Արմինֆո. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը մատնանշել է ժնևյան բանակցությունների ընթացքում հայկական կողմի որոշ առավելութունները:
«Ժնևյան հանդիպման արդյունքների ամփոփման համար այս պահին հասանելի երկու աղբյուրների ՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության և Նախագահ Սարգսյանի ելութի, համադրմամբ կարող ենք փաստել.
1. Կողմերի համար Մինսկի խմբի ձևաչափը մնում է բացառիկ լեգիտիմ։ Ադրբեջանական ջանքերը փոխել Արցախյան խնդրի քննարկման հարթակը կրկին ձախողված են։ 2. Ընթացող դիվանագիտական գործընթացը նվազեցնում է լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը և պարտավորեցնում են նախևառաջ Ադրբեջանին։ 3. Վստահության վերականգնման, շփման գծում լարվածության թուլացման գերակայությունը ընդգծված է, կողմերն ու համանախագահները շարունակելու են աշխատել այս ուղղությամբ, հետևաբար Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձևավորված մոտեցումները մնում են բանակցային գործընթացի օրակարգում։ 4. Նախագահի կողմից ընդգծած Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերի գերակայությունը Հայաստանի համար դոմինանտ և աքսիոմատիկ են բանակցային գործընթացում»,- Facebook-ի իր էջում գրել է Աշոտյանը: