Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017 20:38
Մարիաննա Մկրտչյան

Հայաստան են ժամանել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները

Հայաստան են ժամանել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները

Արմինֆո. Հոկտեմբերի 16-ից 18-ը Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր ռազմական տեսչության վերահսկողության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հանդիպումներ կունենա ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության պետի և վարչության մասնագետների հետ:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպումների ընթացքում կքննարկվեն զորքերում ֆինանսատնտեսական գործունեության պլանավորման և վերահսկման առանձնահատկությունները, ստուգումների կազմակերպման կարգն ու յուրահատկությունները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
7014

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի