Արմինֆո.«Երկիր Ծիրանիե կուսակցությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանին,
ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որպեսզի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, փոխքաղաքապետ Կամո Արեյանի և Ավագանու խորհրդի անդամ Լևոն Իգիթյանի նկատմամբ քրեական գործեր հարուցվեն՝ խուլիգանության, կուսակցության գործունեությանը խոչընդոտելու և բյուջետային միջոցներ յուրացնելու համար:
«Հաշվի առնելով, որ խուլիգանական գործողությունները հաճախ կատարվում են ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ և այն օգտագործողները դրանց ազդեցության տակ դառնում չափազանց վտանգավոր հանրության համար` տվյալ դեպքում` Տարոն Մարգարյան, Լևոն Իգիթյան և Կամո Արեյան, անհրաժեշտ ենք համարում սույն հաղորդման հիմքով փորձաքննության միջոցով պարզել նշված անձանց կողմից թմրանյութ և/կամ ալկոհոլ օգտագործելու հանգամանքը, հատկապես, որ ՀՀԿ վերնախավի շրջանում լայն տարածում ունեն մոլի թմրամիջոց և/կամ ալկոհոլ օգտագործողները»,- ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Երևանի Ավագանու խորհրդի հոկտեմբերի 11-ի նիստն անցել է բավական թեժ մթոնոլորտում:Նիստի օրակարգում ներառված էր արվեստի մի քանի գործիչների «Երևանի պատվավոր քաղաքացիե կոչումներ շնորհելու հարցը: Թեկնածուների քննարկման ժամանակ սկանդալ է տեղի ունեցել՝ Հանրապետական կուսակցության և ընդդիմադիր «Երկիր ծիրանիե խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանրապետականներին վրդովել է «Երկիր ծիրանիիցե անդամների պահվածքը, ովքեր ընդհատում էին նիստը, իրենց դժգոհություն հայտնում կամ բացականչում տեղից: Այս առնչությամբ ելույթ է ունեցել փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ում խոսքերից կարելի էր հասկանալ, որ ՀՀԿ խմբակցությունը թույլ չի տա վարկաբեկել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրա թիմի ազնիվ անունը, դժոխքի վերածել նրանց կյանքը: Ավելին, Արեյանը խոստացել է «Երկիր ծիրանիիե անդամներին զրկել դրախտում տեղից՝ մոռանալով, որ այդ տեղերն ամենևին Երևանի քաղաքապետարանը չի բաշխում: Խորհրդում ՀՀԿ խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ Կամո Հովհանիսյանը «Երկիր ծիրանիիե անդամ Մարինե Խաչատրյանին սպառնացել է դատարանով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին արժանապատվությունը վիրավորելու համար: Կրքերը բորբոքվել են այնքան, որ ճարտարապետ Լևոն Իգիթյանն սկսել է անպարկեշտ խոսքեր հնչեցնել «Երկիր ծիրանիիե կանանց հասցեին: