Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը հաջորդել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:
Ինչպես Twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, ՀՀ նախագահը բանակցությունների վայրից մեկնել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Արմինֆո. Պաշտոնական Ստեփանակերտը հատուկ կարևորություն է տալիս Ժնևում մեկնարկած Ալիև-Սարգսյան հանդիպմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Արմինֆո.Ալիևի և Սարգսյանի ժնևյան հանդիպումը հատկանշական է միայն դրան հայկական կողմի համաձայնությամբ՝ հակառակ Ադրբեջանի և Արցախի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման հարցում որևէ առաջընթացի բացակայությանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Արմինֆո.Ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ժնևում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ուղղակի պարտադրել են: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել
Արմինֆո. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: