Արմինֆո. Պաշտոնական Ստեփանակերտը հատուկ կարևորություն է տալիս Ժնևում մեկնարկած Ալիև-Սարգսյան հանդիպմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, ԼՂՀ-ն ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի շարունակմանն ուղղված ցանկացած հանդիպում, առավել ևս՝ բարձր մակարդակով հանդիպումը: Բաբայանը նշել է, որ նմանօրինակ հանդիպումներին քննարկվում են երկու խմբի հարցեր, մասնավորապես՝ ընդհանուր, որոնք վերաբերում են խնդրի կարգավորման փիլիսոփայությանը, և ավելի կոնկրետ: «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում որոշվել է մի ամբողջ ուղղություն, որը վերաբերում է հակամարտության գոտում վստահության մեխանիզմների ներդրմանը: Կարծում եմ, որ այդ հարցերն անպայման կշոշափվեն Ալիև-Սարգսյան հանդիպմանը»,- ասել է Բաբայանը:
Ճշգրտմանը, թե արդյոք մինչ հիմա ակտուալ են Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ ԼՂՀ նախագահի ներկայացուցիչը նշել է, որ Բաքուն և Ալիևը մշտապես տորպեդահարում են դրանք և հրաժարվում կատարել ձեռքբերված պայմանավորվածությունները: «Անշուշտ, պետք չէ սպասել, որ Ալիև և նրա ռեժիմն այդքան արագ կվերանայեն իրենց մոտեցումը, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրել»,- ասել է Բաբայանը:
Արմինֆո.Ալիևի և Սարգսյանի ժնևյան հանդիպումը հատկանշական է միայն դրան հայկական կողմի համաձայնությամբ՝ հակառակ Ադրբեջանի և Արցախի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման հարցում որևէ առաջընթացի բացակայությանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Արմինֆո.Ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ժնևում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ուղղակի պարտադրել են: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել
Արմինֆո. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: