Արմինֆո.Ալիևի և Սարգսյանի ժնևյան հանդիպումը հատկանշական է միայն դրան հայկական կողմի համաձայնությամբ՝ հակառակ Ադրբեջանի և Արցախի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման հարցում որևէ առաջընթացի բացակայությանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2016 թ. Սանկտ Պետերբուրգում: Ավելի վաղ՝ նույն թվականին, համանման հանդիպում էր տեղի ունեցել Վիեննայում:
Վերլուծաբանը նշում է, որ դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորած ԵԱՀԿ դաշտային առաքելությունը նույնպես առայժմ որևէ տեսանելի նոր գործառույթ չի իրականացնում՝ չնայած այն բանին, որ արդեն մեկուկես տարի հայ հասարակությանը կերակրում են հեքիաթներով, որ ադրբեջանական կողմը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցությունների ընթացքում իր սկզբունքային համաձայնություն է տվել այդ նորամուծություններին:
Այս առումով, ըստ Մելիքյանի, բանակցային ֆարսի բոլոր մասնակիցները համակարծիք են, որ մեկուկես տարին բավարար էր, որպեսզի հայ հասարակությունը հանդարտվի, և արդեն կաելի է ձեռնամուխ լինել ձեռքերը ոլորելու և հոգեբանական ճնշման հաջորդ փուլին:
«Եթե այսօր Ժնևում Իլհամ Ալիևն անձամբ չհայտարարի, որ մեկուկես տարվա վաղեմության պայմանավորվածություններ եղել են և իրականացվելու են մոտ ժամանակներս, ինչպես նաև չնշի դրանց կատարման հստակ ամսաթիվը, կարելի է վստահաբար հավաստել, որ հայ բանակցողները լիակատար ձախողում են ապրել: Ըստ որում, դա կնշանակի, որ թե Սերժ Սարգսյանը, թե նրա դիվանագետ-քարոզիչների ողջ թիմն այս ողջ ընթացում չարամտորեն մոլորեցրել են սեփական ժողովրդին»,- ամփոփել է վերլուծաբանը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք էր բերվել սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կողմից:
Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո բարձր մակարդակով բանակցությունների շարունակման համար Երևանը պնդում էր հակամարտության գոտում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված առաջարկների իրականացումը:
Արմինֆո.Ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ժնևում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ուղղակի պարտադրել են: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել
Արմինֆո. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: