Արմինֆո.Ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ժնևում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ուղղակի պարտադրել են: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյան:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2016 թ. Սանկտ Պետերբուրգում: Ավելի վաղ՝ նույն թվականին, համանման հանդիպում էր տեղի ունեցել Վիեննայում:
«Ալիևի Բաքվում արած հայտարարություններից հետո, որ Հայաստանին ստիպել են հրաժարվել նախապայմաններից Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի շարունակման համար, հանդիպումն արդեն իսկ խնդրահարույց է: Եթե դա, իրոք, այդպես է, Ալիևին այդ հանդիպումն անհրաժեշտ է բացառապես իր խոսքեն ապացուցելու համար: Սերժ Սարգսյանի հետ խոսելու բան նա չունի, Ալիևին պետք է հանդիպման փաստը միայն»,- ընդգծել է նա:
Այս առումով փորձագետը նշում է, որ առանձնակի սպասումներ հանդիպումից ունենալ չենք կարող: Ըստ նրա, այս պայմաններում առավել ակտուալ է հարցը, թե Հայաստանի նախագահն ինչու է ընդհանրապես գնացել այդ հանդիպմանը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք էր բերվել սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կողմից:
Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո բարձր մակարդակով բանակցությունների շարունակման համար Երևանը պնդում էր հակամարտության գոտում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված առաջարկների իրականացումը:
Արմինֆո. «Անդրադառնալով նախագահների հանդիպմանը` առաջին հերթին հարկավոր է հաշվի առնել այն քաղաքական իրավիճակը, որում անցնում են այդ հանդիպումները: Տվյալ պահի դրությամբ քաղաքական իրադրությունը Հայաստանի համար չափազանց բարենպաստ է՚, - այդ մասին հոկտեմբերի 16-ին մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մինասյանը:
Արմինֆո. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: