Արմինֆո. «Հուսով ենք, որ ԵՄ-ն քաղաքական կամք կդրսևորի Հայաստանի հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ եվրոպական կողմի վարչարարությունը բավական բարդ է, կարող են որոշակի տեխնիկական հարցեր ծագել:
Նա հիշեցրել է, որ փաստաթուղթը պետք ստորագրվի ԵՄ բոլոր երկրների կողմից, մինչդեռ շատերը ներկայումս գտնվում են նախընտրական փուլում: «Այնուամենայնիվ, հուսով եմ, որ ԵՄ-ն քաղաքական կամք կդրսևորի, և փաստաթուղթը կստորագրվի մոտ ժամանակնրես»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել է փաստաթուղթը նոյեմբերին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ, և այդ մասին հայտարարվել է երկրի բարձրագույն ղեկավարության կողմից: Աշոտյանն ընդգծել է նաև կարևորությունն այն բանի, որ փաստաթղթում ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին դրույթը: «Դա նշանակում է, որ ԵՄ-ն պաշտոնապես ընդգծում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Բաքվի ապակառուցողական քաղաքականությանն իր անհամաձյանությունը»,- նշել է նա:
Նշենք, որ փաստաթուղթը բաղկացած է 357 էջից և 386 գլխից և կարգավորում է Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդհանուր սկզբունքները, մոտեցումներն ու արժեքները: Ինչ վերաբերում է փաստաթղթի տնտեսական բաղադրիչին, դրանում ասվում է, որ Հայաստանը պետք է իր տնտեսական քաղաքականությունը համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին: ԵՄ-ն իր հերթին պարտավորվում է աջակցել ՀՀ Կենտրոնական բանկի անկախության ապահովմանը, երկրի շուկայում գների կայունությանը, վերջինիս ֆինանսական հուսալիությանը: Փաստաթղթի քաղաքական մասւոմ շեշտը դրվում է վիզային ռեժիմի դյուրացման և դրա ազատականացման շուրջ երկխոսութուն սլսելու վրա՝ ՀՀ և եմ քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանման նպատակով: Համաձայնագրում դրույթ կա նաև ղարաբաղյան հակամարտության մասին: Փաստաթղթում ընդգծվում է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Հայաստանի պատրաստակամության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դրա շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը: Փաստաթղթում խոսվում է նաև ՀԱԷԿ-ը փակելու և նորը կառուցելու Հայաստանի պարտավորության մասին: Նշենք, որ ի սկզբանե հայտարարվել էր նոյեմբերին Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ փաստաթղթի ստորագրման մասին, սակայն այժմ շատ փորձագետներ կանխատեսում են, որ ստորագրումը հայտարարված ժամկետներում տեղի չի ունենա:
Ի սկզբանե կողմերը չէին հայտարարել նաև փաստաթղթի հրապարակման մասին մինչև դրա վերջնական ստորագրումը, սակայն փոխադարձ համաձայնությամբ որոշվել է մինչև ստորագրումը Հայաստանի և ԵՄ հասարակություններին ծանոթացնել դրա հետ:-