Արմինֆո.: Հայաստանի հավաքականը 392 միավորով 90-րդ տեղն է զբաղեցրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` հոկտեմբերի 16-ին հրապարակած վարկանշային աղյուսակում: Առաջին տեղն զբաղեցրել է Գերմանիայի հավա քականը ` 1631 միավորով, նրան հետևում են Բրազիլիայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Բելգիայի ազգային հավաքականները: Վեցերորդ տեղում է Լեհաստանի հավաքականը, հետո գալիս են Ֆրանսիայի, Իսպանիայի, Չիլիի և Պերուի հավաքականները:
Հետխորհրդային երկրների հավաքականներից Ուկրաինայի թիմը 30-րդ տեղում է, Ռուսաստանինը` 65-րդ, Ուզբեկստանինը` 76-րդ, Էստոնիայինը` 80-րդ, Բելառուսինը` 91-րդ, Վրաստանինը` 107-րդ, Թուրքմենստանինը` 114-րդ, Ադրբեջանինը` 115-րդ, Ղրղըզստանինը` 120-րդ, Տաջիկստանինը` 123-րդ, Լատվիայինը` 129-րդ, Ղազախստանինը` 133-րդ, Լիտվայինը` 145-րդ տեղում: