Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017 12:50
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը Ղազախստանում մասնակցում է «Անքակտելի եղբայրություն-2017» համատեղ խաղաղապահ զորավարժությանը

ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը Ղազախստանում մասնակցում է «Անքակտելի եղբայրություն-2017» համատեղ խաղաղապահ զորավարժությանը

Արմինֆո.ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը հոկտեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ Իլ-76 ինքաթիռով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն` ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2017թ. պլանի համաձայն, հոկտեմբերի 16-ից 20-ը Ղազախստանի տարածքում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2017» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրան նախորդող նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին ս.թ. հոկտեմբերի 20-ին կմասնակցի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:

 

Զորավարժության սկզբնական փուլում ձևավորված ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կստանան ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատ և կգործեն ՄԱԿ առաքելության հետ փոխգործակցության պայմաններում: Ընդ որում, զորավարժության մտահղացումը նախատեսում է մի շարք օգտակար նորարարությունների մշակում, որոնք արտացոլում են խաղաղության աջակցման բազմապրոֆիլ համալիր գործողության ընթացքում խաղաղապահ խնդիրների կատարման ժամանակակից եղանակները:

 

Զորավարժություններին մասնակցում են շուրջ 1500 սպաներ և խաղաղապահ զինվորներ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների զինված ուժերի, ներքին զորքերի և ոստիկանության կազմից, ավելի քան 500 միավոր ավիացիոն տեխնիկա, զրահատեխնիկա և ավտոմոբիլային տեխնիկա: Զորավարժություներին հրավիրված են ՄԱԿ քարտուղարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և երրորդ երկրների ներկայացուցիչներ:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2683

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի