Արմինֆո.«Որոշ երկրների վարած այլատյացության և անհանուրժողականության քաղաքականությունը շարունակումէ խոչընդոտել ձգձված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, նման երկրներից մեկն Ադրբեջանն է, որը, Լեռնային Ղարաբաղի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը ջանքեր ուղղելու փոխարեն, ընտրել է ուժի լեզուն, ռազմատենչ և այլատյաց հռետորաբանությունը՚, - հայտարարել է ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում Միջխորհրդարանական միության վեհաժողովի նստաշրջանում:
Նա ընդգծել է, որ Բաքուն մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջարկությունները, հրաժարվում է վստահության ամրապնդման միջոցների իրագործումից, իր երկրուը հրահրելով հակահայկական հիստերիա, ամեն կերպ փորձում է ազգամիջյան և միջկրոնակման երանգ հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Սակայն հակամարտության էությունը բոլորովն այլ է. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտումը՚, - նշել է Բաբլոյանը:
Անդրադառնալով աշխարհում առկա աշխարհաքաղաքական իրավիճակին` Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանը չափազանց մտահոգված է հայ ժողովրդի և Մերձավոր արևելքի, հատկապես, Սիրիայի, մյուս ազգային և կրոնական փոքրամասնությունների ճակատագրով: Նրա համոզմամբ, ահաբեկիչների կողմից այդ տարածաշրջանում ազգային և կրոնական հողի վրա իրագործվող ոճրագործությունները չեն խնայում մեր հայրենակիցներին, որոնք անհիշելի ժամանակներից Մերձավոր արևելքի բազմազգ, բազմամշակույթ կտավի անբաժան մասն է: «Հայաստանն ավելի քան 20 հազար փախստական է ընդունել միայն Սիրիայից, դրանով իսկ դառնալով Եվոպայի երրորդ երկիրը` բնակչության մեկ շնչին բաժին ընկնող սիրիացի փախստականների թվով: Մենք նաև ձգտում ենք օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն Սիրիայում, ապահովելով մարդասիրական օգնության ուղարկում: Դժբախտաբար, այսօր մենք շարունակում ենք ականատես լինել արմատականների կողմից քրիստոնեական, բուդդայական և իսլամական հուշարձանների ավերմանը տարբեր երկրներում: Վերջերս Սիրիայում ահաբեկիչները պայթեցրել են 15-րդ դարի Քառասում նահատակների հայկական եկեղեցին՚, - հայտարարել Բաբլոյանը:
Նա ընդգծել է, որ այդ առումով մտահոգիչ է իրաիվիճակը նաև հարևան Ադրբեջանում, որտեղ ոչնչացվել է հայկական եզակի մշակութային և հոգևոր ժառանգություն, ավերվել են բազմաթիվ եկեղեցիներ, հին գերեզմաններ, եզակի խաչքարեր և այլ սրբություններ: «Համանման իրավիճակ է տիրում Թուրքիայում, որտեղ բազմադարյան հայկական ժառանգությունը համակարգված և հետևողականորեն ոչնչացվել է՚, - ամփոփել է ԱԺ խոսնակը: