Արմինֆո. ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր այդպես չի պայքարում Ռուսաստանի դեմ, որքան Թուրքիան, - համոզված է Atlantic Council կենտրոնի ավագ գիտաշխատող, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
«Չեմ կարծում, որ նույնիսկ ռազմավարական փոփոխությունները Թուրքիայի արտաքին քաղաքականությունում կարող են նրան հասցնել ՆԱՏՕ-ից դուրս գալուն: Թուրք ռազմավարների լավ են գիտակցում, թե ինչ է նշանակում Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Թուրքիայի անվտանգության համար և հակառակը: Թուրքական ինքնության հայեցակարգը չափազանց բարդ է - եվրո-բալկանյան, մասամբ կովկասյան և միջինասիական, մասամբ սևծովյան և մասամբ անատոլիական ու մերձավորարևելյան, բայց դա ոչ մի կերպ կապված չէ Ռուսաստանի հետ: Այս առումով շատ դժվար է ասել, թե ինչպես են այդ գործընթացներն ազդում են Հարավային Կովկասի, այդ թվում նաև Հայաստանի վրա»,-հայտարարել է նա Առաջին տեղեկատվականին:
«ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունները վաղուց անկումային են: Որպես ելակետ կարելի է համարել 2003 թվականի մարտի 1-ը, երբ Թուրքիայի խորհրդարանը մերժեց ԱՄՆ խնդրանքը Թուրքիայից Իրաքի տարածք զորք ուղարկելու կապակցությամբ: Երկու երկրների միջև ներկայիս լարվածությունը բավականին լուրջ է և ունի խորն արմատներ: Բայց դրանց պատճառն անվտանգության նկատառումներով երկու երկու երկրների կառավարությունների կողմից ընդունված կոնկրետ որոշումներն են, այլ ոչ թե «քաղաքակրթությունների բախումը»:
Բրայզայի գնահատականներով, որ թուրք-ռուսական հարաբերությունները գնալով խորանում են, վերականգնվուն են հարաբերություններ, որոնք առկա էին մինչև 2015 թվականի նոյեմբերի միջադեպը, երբ թուրք-սիրիական սահմանի վրա Թուրքիայի ՀՕ ուժերը խոցեցին ռուսական ռազմական ինքնաթիռը: Թուրքիայի համագործակցությունը Ռուսաստանի հետ, նրա կարծիքով, ինչ-որ իմաստով մարտավարական քայլ է, մանյովր է, ԱՄՆ-ի և ԵՄ վրա ազդեցության ավելի լայն դաշտ ստեղծելու նպատակով:
Իսկ մյուս կողմից, նա չի բացառում դրանց վերափոխումն ավելի լուրջհարաբերությունների, քանի որ Թուրքիան ներկայումս աշխատում է թե Ռուսաստանի, և թե Իրանի հետ, Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու համար, «Աստանայի գործընթացի» շրջանակներում, որին չեն մասնակցել ԱՄՆ և ԵՄ-ը:
«Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ ավելի խորը հարաբերությունների հաստատման Թուրքիայի փորձերն ավելի են սրում ԱՄՆ և ԵՄ հետ Թուրքիայի հարաբերությունները:Եվ չնայած ՆԱՏՕ-ի ղեկավարները հավանություն չտվեց Թուրքիայի որոշմանը, ռուսական հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգ գնելու առնչոթյամբ, այնուամենայնիվ, նրանք դեմ չեն համագործակցել Անկարայի և Մոսկվայի հետ, ինչը կարող է նպաստել ահաբեկչության և անկայունության դեմ պայքարին, որն առաջացել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի արդյունքում», - համոզված է վերլուծաբանը: