Արմինֆո.Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԵԽԽՎ ամբիոնից բարձրացրել է Ադրբեջանի կողմից Իսլամական պետության գրոհայիններին զենքի մատակարարումների հարցը:
Նա, մասնավորապես, ընդգծել է, որ այդ մասին տեղեկությունը հրապարակվել է բուլղարական հեղինակավոր «Տրուդ» թերթում: Ադրբեջանը, օգտագործելով դիվանագիտական չվերթները, շուրջ 3 տարի զենք և զինամթերք է մատակարարել ԻՊ գրոհայիններին: Նա նաև հայտնել է, որ միջազգային հեղինակավոր թերթերի և կազմակերպությունների տեղեկությունների համաձայն՝ ԻՊ գրոհայիններն Ադրբեջանի կողմից կռվում են ղարաբաղյան հակամարտության գոտում:
Այս առնչությամբ Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել ուսումնասիրել տարբեր ապօրինի և հանցավոր գործարքներին Ադրեբեջանի մասնակցության վերաբերյալ հեղինակավոր լրատվամիջոցների հրապարակումները: «Մենք իրավունք չունենք անտեսել այդ լուրջ փաստերը»,- ասել է նա:
Նշենք, որ բուլղարական «Տրուդ» թերթ տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանը երեք տարի շարունակ ԱՀ «Silk Way Airlines» պետական ավիաընկերության օդանավերով, օգտագործելով դիվանագիտական չվերթները, զենք և զինամթերք է մատակարարել է ԻՊ գրոհայիններին աշխարհի տարբեր թեժ կետոր / Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Կոնգո/: Ընդհանուր առմամբ, թերթի տվյալներով, իրականացվել է շուրջ 350 նման չվերթ: