Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2017 13:12
Անի Մշեցյան

Հոկտեմբերից մինչև հունվար Իրանում կընթանա հայկական հին գտածոների ցուցահանդես

Հոկտեմբերից մինչև հունվար Իրանում կընթանա հայկական հին գտածոների ցուցահանդես

Արմինֆո.Հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի հունվարի 17-ը Թեհրանում, Իրանի ազգային թանգարանում կցուցադրվեն Հայաստանից 103 արժեքավոր գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա. 1-ին դար: Ինչպես հաղորդել է Financial Tribune-ը, հոկտեմբերի 3-ին այդ մշակութային հուշարձանները հասցվել են Իրանի ազգային  թանգարան:

Ցուցադրությունն անցկացվում է «Իրան և Հայաստան. հողի հիշողություն՚ խորագրի ներքո: Ցուցահանդեսում հատուկ ուշադրություն կհատկացվի այն գտածոներին, որոնք վերաբերում են Ուրարտուի հնագույն պետության գոյության ժամանակներին։ Ինչպես հայտնի է, Իրանի և Հայաստանի ընդհանուր պատմության սկիզբը վերաբերում է հենց ուրարտական ժամանակաշրջանին։ Ցուցանմուշների թվում կլինեն նաև Սեմնան և Գիլյան գավառներում պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները։ 

Միջոցառումը կազմակերպվել է Իրանի մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպության և Հայաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրած հուշագրի շրջանակում։

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
8563

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի