Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 17:48
Նաիրա Բադալյան

Հայտնի են դպրոցական արձակուրդների օրերը

Հայտնի են դպրոցական արձակուրդների օրերը

Արմինֆո.Համաձայան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված  «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համար  սահմանված են հետևյալ օրերը. 2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԳՆ մամուլի ծառայությունից,  ըստ ուսումնական պլանի, դպրոցականների  ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարնցիների  ձմեռային արձակուրդը կտևի  մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյայ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները  ավելի երկար են, նրանք կհանգստանան 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
3348

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի