Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 16:57
Մարիաննա Մկրտչյան

ԱՄՆ հելսինկյան հանձնաժողովում ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումներ կընթանան

ԱՄՆ հելսինկյան հանձնաժողովում ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումներ կընթանան

Արմինֆո. ԱՄՆ հելսինկյան հանձնաժողովում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկումներ կընթանան:

 

Հոկտեմբերի 18-ին կայանալիք միջոցառմանը կմասնակցեն ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (2013-2016 թթ.) և Քերի Քավանոն (1999 - 2001 թթ.), ինչպես նաև Միջազգային ճգնաժամային խմբի ծրագրի տնօրեն Մագդալենա Գրոնոն:

 

Ինչպես հաղորդվում է հանձնաժողովի կայքում, հանդիպման ընթացքում գնահատական կտրվի ղարաբաղյան հակամարտության շուրջ առկա գործընթացներին: Կքննարկվեն նաև հաստատուն խաղաղության հասնելու հեռանկարները: «Նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արձանագրվել է վերջին երկու տասնամյակում բռնության աննախադետ բռնկում: Նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմը շուրջ 200 կյանք խլեց և ցույց տվեց, որ այդ հակամարտությունը «սառեցված՚ չէ: Ավելին, զորքերի շփման գծում աճում է հրադադարի ռեժիմի խախտումների թիվը, որոնցից յուրաքանչյուրը կարող է դառնալ լայնածավալ ռազմական գործողությունների  բռնկման առիթ, այնպիսի խոշոր տարածաշրջանային խաղացողների ներգրավմամբ, ինչպես` Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը՚, - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում: «Ղարաբաղյան հակամարտության փխրունությունն ընդգծում է Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացին Միացյալ Նահանգների մասնակցության կարևորությունը՚, - նշվում է գերատեսչության հաղորդագրությունում:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
7799

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի