Արմինֆո. Ոչ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, ոչ Գյումրիում ՌԴ ռազմակայանը Երևանի հետ մեր համագործակցության ընդլայնման վրա ոչ մի կերպ չեն ազդի, հայտարարել է
ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին:
«Արդեն երկու տարի է, ինչ հայ զինծառայողները ժամանում են Կանզաս և պատրաստություն անցնում՝ ամերիկացի զինվորականներին հավասար: Մենք մտադիր ենք աջակցել Հայաստանին վերջինիս պաշտպանունակության ուժեղացման գործում»,-նշել է նա:
Ամերիկացի գեներալը նշել է նաև հայ զինվորականների անձնազոհ գործողությունները, ինչպես նաև ռազմական պատրաստվածության բարձր մակարդակը: «Ամերիկայի ձայնին» հարցազրույցում Թաֆանելին նշել է, որ Հայաստանի զինվորները միշտ պատրաստ են յուրացնելու նոր գիտելիքներ և կիսվել սեփական գիտելիքներով մյուսների հետ: