Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 13:14
Տաթևիկ Շահունյան

Երևան. Այսօր որևէ երաշխիք չունենք, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողություններ չի սկսի

Երևան. Այսօր որևէ երաշխիք չունենք, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողություններ չի սկսի

Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն անհրաժեշտ են երկու խնդիր լուծելու համար ՝ խաղաղության պահպանման և վստահության մթնոլորտի ձևավորման: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

 

Ըստ որում, նա ընդգծել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը՝ ուղղված վտահության մթնոլորտի ստեղծմանը և սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրմանը:

 

Քոչարյանը հիշեցրել է, որ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին պայմանագիրն ստորագրվել է դեռ 1994 թվականին, սակայն Բաքուն մշտապես խախտում է այն, ինչի գագաթնակետը 2016 թ. ապրիլին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիան էր: «Ինչպես կարելի է խոսել բանակցություններում առաջընթացի մասին, եթե կողմերի միջև չկա վստահություն: Ավելին, այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է իր միջազգային պարտավորություննեից, կասկածի տակ է դնում հետագա ցանկացած համաձայնություն: Ստացվում է, որ Բաքուն կարող է ցանկացած պահի ստորագրել փաստաթուղթ, իսկ հաջորդ օրը խախտել այն: Այսօր որևէ երաշխիք չունենք, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ չի սկսի, քանի որ  այն ընտրել է հակամարտության լուծման ուժեյին մեթոդը»,- ասել է փոխնախարարը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, երկու պետութունների ղեկավարները բանակցություններին վերադառնալու պատրաստակամություն են հայտնել:

 

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը հայտարարել էր բանակցությունների շարունակման անհնարինության մասին, քանի դեռ չեն կատարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
3658

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի