Արմինֆո. ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորքերի պատրաստվածության մակարդակը բավական բարձր է: Այդ մասին հոկտեմբերի 12-ին Երևանում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Հայաստանում ՀԱՊԿ ՕԱՀՈՒ զորավարժություններ անցկացվում են արդեն երկրորդ անգամ: Ներգրավված է շուրջ 2,5 հազար զորք, շուրջ 500 միավոր տեխնիկա և 25 միավոր թռչող սարք: Զորավարժություններին մասնակցում են Կազմակերպության 6 անդամ պետությունների զորակազմերը: Զորքերի հագեցվածությունը բավական բարձր մակարդակի վրա է, Կազմակերպության բոլոր երկրներն ունեն գերժամանակակից սպառազինության»,- ասել է գեներալ-գնդապետը՝ նշելով, որ զորավարժությունների ամենաբարդ հարցը ՕԱՀՈՒ ուժերի կառավարման կազմակերպման հարցն է: Նրա խոսքով, առաջին անգամ սկսել է արդյունավետ գործել հավաքական զորքերի կառավարման համակարգի սխեման:
Նա նշել է նաև, որ զորավարժությունների ընթացքում լինում են թերություններ, սակայն դրանց մասին, որպես կանոն, ընդունված չէ խոսել, թեև ողջ տեղեկատվությունը հավաքագրվում և զեկուցվում է ղեկավարությանը՝ հետագա արդյունավետ փոխգործակցության նպատակով:
Խոսելով ընդհանուր առմամբ զորավարժությունների մասին՝ նա նշել է, որ «Որոնում-2017» և «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների ընթացքում մշավում են ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածք ապօրինի զինված խմբավորումնների ներթափանցման փորձի հետմղման հմտություններ:
Պատասխանելով այն հարցին, արդյոք ինչ-որ զորքեր կամ սպառազինություն կմնա Հայաստանի տարածքում զորավարժությունների ավարտից հետո՝ գեներալ-գնդապետն ընդգծել է, որ կազմակերպության բոլոր երկրները Հայաստան են ժամանել իրենց ուժերով և տեխնիկայով, և զորավարժությունների ավարտից հետո դրանք կլքեն Հայաստանի տարածքը: «Ինչ վերաբերում է հայ-ռուսական միացյալ զորախմբին, դրանք եղել են այստեղ և կմնան զորավարժություններից հետո»,- ասել է ռուս գեներալը:
Սիդորովն ընդգծել է նաև, որ Արևելյան Ուկրաինայում գործողություններին կազմակերպության խաղաղպահ ուժերի մասնակցությն հարցը ՀԱՊԿ-ում չի քննարկվել:
Արմինֆո. Սուրբ տեղը դատարկ չի մնում, եթե ինչ-որ մեկը տրամադրված է սպառազինություն ունենալու, նա կձգտի ձեռքբերել այն: Այդ մասին Երևանում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի հետ ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների զենքային գործարքները: