Արմինֆո.Բուհերի ուսանողներին բանակից տարկետումը տրամադրվում է ընտրովի, ինչը ստեղծված պայմաններում անթույլատրելի է, - այս մասին հոկտեմբերի 11-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարարը շեշտել է, որ այդ մոտեցումը, անկասկած, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: «Բոլորովին անհասկանալի է, թե ինչու քննության արդյունքում 1 կամ 2 միավոր պակաս հավաքած ուսանողը պետք է 2 տարով ընդհատի ուսումը, մինչդեռ մյուս ուսանողը, որը քննությունն ավելի ցածր է հանձնել, կարող է շարունակել ուսումը», - նշել է նա: Նախարարն ընդգծել է, որ առաջին ակադեմիական տարկետում ստացած ուսանողներից հետագայում ծառայում է մոտ 16% -ը: «Այսպիսով, ստեղծվում է տպավորություն, որ ուսուցումը նրանց համար առիթ է հետագայում չծառայելու համար», - ասել է Սարգսյանը, ավելացնելով, որ դա հնարավոր է այն դեպքում, եթե տեղերի թիվն անվճար մագիստրատուրայում շատ ավելի քիչ է, քան տեղերի թիվը բակալավրիատում:
«Սակայն, 2018 թվականից ոչ ոք չի կարող ստանալ տարկետում», - ասել է Վիգեն Սարգսյանը: Նա նշել է, որ 2018 թվականի հուլիսից ակադեմիական տարկետում այլևս չի լինի, ընդհանրապես: «Հենց սա էլ փոփոխությունների հիմքն է», - ընդգծել է նա: Սակայն, ըստ նախարարի, «բանակից տարկետումը կփոխարինվի բովանդակալից արտոնություններով: