Արմինֆո.Երևանի Ավագանու խորհրդի այսօրվա նիստն անցել է բավական թեժ մթոնոլորտում:
Նիստի օրակարգում ներառված էր արվեստի մի քանի գործիչների «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ շնորհելու հարցը: Թեկնածուների քննարկման ժամանակ սկանդալ է տեղի ունեցել՝ Հանրապետական կուսակցության և ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանրապետականներին վրդովել է «Երկիր ծիրանիից» անդամների պահվածքը, ովքեր ընդհատում էին նիստը, իրենց դժգոհություն հայտնում կամ բացականչում տեղից:
Այս առնչությամբ ելույթ է ունեցել փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ում խոսքերից կարելի էր հասկանալ, որ ՀՀԿ խմբակցությունը թույլ չի տա վարկաբեկել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրա թիմի ազնիվ անունը, դժոխքի վերածել նրանց կյանքը: Ավելին, Արեյանը խոստացել է «Երկիր ծիրանիի» անդամներին զրկել դրախտում տեղից՝ մոռանալով, որ այդ տեղերն ամենևին Երևանի քաղաքապետարանը չի բաշխում:
Խորհրդում ՀՀԿ խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ Կամո Հովհանիսյանը «Երկիր ծիրանիի» անդամ Մարինե Խաչատրյանին սպառնացել է դատարանով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին արժանապատվությունը վիրավորելու համար: Կրքերը բորբոքվել են այնքան, որ ճարտարապետ Լևոն Իգիթյանն սկսել է անպարկեշտ խոսքեր հնչեցնել «Երկիր ծիրանիի» կանանց հասցեին:
Հատկանշական է, որ այս ամենն ուղեկցվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի լուռ համաձայնությամբ և ՀՀԿ խմբակցության անդամների գոհունակ քմծիծաղներով: Նշենք, որ Երևանի ավագանին այսօր գումարած արտահերթ նիստում հաստատել է Երևանի քաղաքապետի առաջարկը՝ Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Աշոտի Փելեշյանին «Երևանի պատվավոր քաղաքացիե կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը։ Ավագանու մեկ այլ որոշմամբ, Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, նկատի առնելով հայկական հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը, բազմամյա վաստակն ու բեղմնավոր գործունեությունը, «Երևանի պատվավոր քաղաքացիե կոչում է շնորհվել հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Սուրենի Շլեպչյանին։
Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, հաշվի առնելով հայ գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը, ակնառու վաստակն ու բազմամյա գործունեությունը, Երևանի ավագանին քննարկել և հաստատել է բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Նիկողոսի Դավոյանին «Երևանի պատվավոր քաղաքացիե կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը: Ավագանու մեկ այլ որոշմամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Երևան քաղաքում ակտիվ գործունեություն ծավալելու համար, Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, «Երևանի պատվավոր քաղաքացիե կոչում է շնորհվել նաև «ՎիվաՍել–ՄՏՍե-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Սեզարի Յիրիկյանին: