Արմինֆո. ԵՄ Արևելյան գործընկերության Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի հարցման մասնակիցների 60%-ը չի վստահում եկեղեցական ընտրախավին:
Հարցվածների 31%-ը հավաստիացրել է, որ լիովին վստահում է հոգևոր վերնախավին, 9%-ը չի կողմնորոշվել այդ հարցում: Հարցման համաձայն՝ վստահության ամենացածր մակարդակը հայերի մոտ քաղաքական կուսակցությունների նկատմամբ է. վերջիններիս վստահում է հարցվածների ընդամենը 24%-ը:
Ավելի վաղ Pew Research Center կենտրոնը հետազոտություն էր հրապարակել
Արևելյան Եվրոպայում կրոնական և ազգային ինքնության վերաբերյալ, ըստ որի՝ Վրաստանը բացարձակ առաջատար է հավատացյալների քանակով՝ բնակչության 99%-ը, իսկ Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 95%: