Արմինֆո. Գրեթե բոլոր հարևանների հետ Թուրքիայի խնդիրները ոչ այլ ինչ են, քան քաղաքական նացիոնալիզմի հետևանք: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի խորհրդարանում քրդամենտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության պատգամավոր Կարո Փայլանը:
«Մեր երկրի իշխանությունում գտնվող ազգայնականները ձգտում են ամբողջ աշխարհից առանձնանալ պատերով: Սիրիայի հետ սահմանին պատ է կառուցվում, Իրաքի ու Իրանի հետ սահմանին զորքեր են տեղակայվում, Հայաստանի հետ սահմանն ընդհանրապես փակ է: Մինչդեռ Հայաստանի հետ սահմանի ապաշրջափակումը, դիվանագիտական հարբերությունների հաստատումը թույլ կտա մեր երկրներին ազդել միմյանց վրա, բարձրաձայնել իրենց պահանջները: Դրա համար անհրաժեշտ է փոխել փոխադարձ մոտեցումները, ըստ որում՝ ինչպես հասարակություններում, այնպես էլ պետական մակարդակով»,- նշել է նա:
Նշելով, որ Էրդողանի իշխանությունը հավերժ չէ՝ Փայլանը երկու հասարակություններին հարաբերություններում փոփոխությունների, միմյանց հետ շփման նախապատրաստման, Թուրքիայում և Հայաստանում գոյություն ունեցող կեղծ կարծրատիպերի հաղթահարման անհրաժեշտություն է տեսնում: Ըստ նրա, դրանից այսօր հավասարաչափ հեռու են թե Թուրքիայում, թե Հայաստանում:
Փայլանի խոսքով, անմխիթարական է նաև Թուրքիայում բնակվող մի քանի տասնյակ հազար հայերի վիճակը: Մեղավորն իշխանությունում գտնվող ազգայնականններ են, որոնք վախի մթնոլորտում են պահում ազգային փոքրամասնություններին: Ըստ որում, Թուրքիայի հայերը, ըստ նրա, սփյուռք չեն, այլ՝ սեփական երկրում բնակվող մարդիկ, և նրանց խնդիրները պետք է մտահոգեն նաև Հայաստանին:
«Առանձին մեծ խնդիր է Թուրքիայում միլիոնավոր իսլամացած հայերի ինքնությունը: Անցած դարի 90-ական թթ. սկզբին այդ մարդիկ սկսեցին մտածել իրենց ծագման մասին, բացահայտ խոսեցին իրենց հայկական արմատների մասին: Սակայն, ազգային ինքնության վերածնունդը, Էրդողանի ազգայնական իշխանության ամրապնդման հետևանքով, հերթական անգամ կանգ առավ: Եվ այդ գործընթացի հեռանկարներն առայժմ բավական մշուշոտ են»,-ամփոփել է Փայլանը:
Արմինֆո.Խաղաղ և ժողովրդավարական Թուրքիան տարածաշրջանի այլ երկրների հետ նրա խաղաղ գոյակցության միակ հնարավոր ճանապարհն է: ԱրմԻնֆո-ին այդպիիս կարծիք է հայտնել Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության պատգամավոր Կարո Փայլանը: