Արմինֆո.Խաղաղ և ժողովրդավարական Թուրքիան տարածաշրջանի այլ երկրների հետ նրա խաղաղ գոյակցության միակ հնարավոր ճանապարհն է: ԱրմԻնֆո-ին այդպիիս կարծիք է հայտնել Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության պատգամավոր Կարո Փայլանը:
«Սակայն, դժբախտաբար, Թուրքիան շարունակում են համակել ազգայնական տրամադրությունները: Համանման տրամադրություններ են տիրում Ադրբեջանում, բնականաբար, պրոյեկցվելով Հայաստանի վրա, որն ի զորու չէ զարգանալ տարածաշրջանային և համաշխարհային գործընթաներից մեկուսացման պայմաններում: Էլ ավելի անհանգիստ է իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանին հարակից մյուս երկրներում: Իմ կարծիքով, ազգայնական շարժումները մեր երկրներում, այդպիսով, միմյանց միայն հզորացնում են՚, - ընդգծել է նա:
Փայլանի գնահատմամբ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերով այսօր լռության և, գործնականում, անգործության են մատնված թուրքական ԶԼՄ-ները, դատարաններն ու, նույնիսկ, խորհրդարանը, աշխատում է միայն Թուրքիայի նախագահի շրջապատը: Այդ ֆոնին խոսել Թուրքիայի խնդիրների մասին, նրա ասելով, օրեցօր ավելի է դժվարանում: Խորհդրարանականը պնդում է, որ Թուրքիայում միշտ եղել են խնդիրներ, սակայն, օրինակ, 10 տարի առաջ թուրք հասարակությունը գիտեր, որ երկիրն ընթանում է ժողովրդավարական զարգացման ճիշտ ուղղությամբ:
Վերջին երկու տարին Փայլանն ափսոսանքով որակել է Թուրքիայի` տոտալիտարիզմի սև անդունդը գլորվելու հետընթաց միտման տարիներ: Նրա գնահատմամբ, այսօր երկիրը կառավարվում է մեկ կենտրոնից, իսկ ներքին և տարածաշրջանային քաղաքականությունում գերիշխում են ամենատարբեր բնույթի ազգայնական վեկտորները: Հենց այդպիսի Թուրքիան, նրա համոզմամբ, սպառնալիք է արդեն ոչ միայն հարևան երկրների համար:
Այդ համատեքստում խորհրդարանականը տեսնում է Թուրքիայի և նրա հարևան Հայաստանի, Սիրիայի ու Իրաքի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների խաղաղ գոյակցության մեխանիզմների համատեղ մշակման անհրաժեշտություն:
«Անհրաժեշտություն է այն փակուղուց ելքի որոնման շարունակումը, որում գտնվում են հայ-թուրքական հարաբերությունները: Եվ մենք պետք է պայքարենք որպես խաղաղ, ժողովրդավարական պետություն Թուրքիայի կայացման համար: Դա միակ ճշմարիտ ուղին է, այդ թվում` դեպի Ցեղասպանության ճանաչում և Հայաստանի հետ սահմանների բացում՚, - ամփոփել է Փայլանը:
Արմինֆո.Ցեղասպանություն բառի կիրառումն արգելող օրենքն ղղված է Թուրքիայի խորհրդարանի հայ և քուրդ պատգամավորների դեմ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: