Արմինֆո. Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ քննադատության է ենթարկվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով:
«Ինձ քննադատել են այն բանի համար, ինչը ճանաչել են նաև Ֆրանսիան և այլ երկրներ: Ես միանգամայն բացահայտ և անկեղծորեն դա անվանում եմ իսլամական ահաբեկչություն, ոչ թե, պարզապես, ահաբեկչություն, քանի որ այն, հիմնականում, հենց իսլամական է՚, - ասել է Զեմանը` հիշեցնելով Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի մասին: Նա ընդսմին հավելել է, որ հանցագործությունների մակարդակն աշխարհում աճում է իսլամական ահաբեկչության պատճառով:
Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի գլխավորած պատվիրակության հետ: