Արմինֆո. Ռուսաստանի ՆԳՆ-ն մշակել է մի օրինագիծ ԵԱՏՄ անդամ-երկրների ազգային վարորդական վկայականները ՌԴ տարածքում ճանաչելու մասին: Փաստաթուղթը հրապարակվել է կանոնակարգերի պորտալում: Ըստ նախագծի, ԵԱՏՄ քաղաքացիներն իրենց ազգային վարորդական իրավունքի վկայականներով կարող են Ռուսաստանի տարածքում աշխատել որպես պրոֆեսիոնալ վարորդներ:
Բացի այդ, ըստ փաստաթղթի, այլ երկրների քաղաքացիները պարտավոր են փոխել վարորդական վկայականները, եթե նրանք ապրում են Ռուսաստանում ավելի քան վեց ամիս: Նոր փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2018 թվականի հունիսից: Նշենք, որ այդ հարցը մինչև այդ բուռն քննարկումների առարկա էր դարձել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում: Լիազոր պետական կառույցները խոստացել էին առաջիկայում լուծում տալ այդ խնդրին:
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների Ռուսաստանի Դաշնության տարածքում վարել տրանսպորտային միջոցներ՝ ինչպես Հայաստանի Հանրապետության ազգային, այնպես էլ միջազգային (ազգայինի հետ միասին) վարորդական վկայականներով: Այդ մասին հայտնել են ՀՀ Ճանապարհային ոստիկանությունում՝ի պատասխան ԱրմԻնֆո-ի հարցմանը: