Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և Եվրախորհրդին չեն խնդրել օգնել այդ խնդրի լուծմանը: Այդ մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Տուրբիերն Յագլանդը` պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կառույցի դերին առնչվող ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության հարցին:
Ընդ որում, նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում ԵԽ միշտ էլ պատրաստ է ավանդ ներդնել ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու գործում:
Պատասխանելով ադրբեջանցի պատվիրակին, որը փորձել է Հայաստանը հիշատակել միջազգային ահաբեկչության համատեքստում, Յագլանդը, մասնավորապես, ասել է. «Մենք միշտ զբաղվում ենք երկու կողմերում մարդու իրավունքներին առնչվող խնդիրներով: Ես արդեն այդ մասին ասել եմ. մենք պետք է աշխատենք` անկախ կարգավիճակից կամ հանգամանքներից՚: