Արմինֆո.«Լոռի TV՚ հեռուստաալիքի տնօրեն Նարինե Ավետիսյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու գործով որպես մեղադրյալ ներգրավվել է «Շինպլյուս՚ ՓԲԸ ղեկավար Տիգրան Նազարյանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը: Նազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, մեղադրանքի համար որպես հիմք են ծառայել այն մասին փաստացի ապացույցները, որ Նազարյանը սեպտեմբերի 28-ին Վանաձորի Թումանյան և և Լոռի փողոցների խաչմերուկում բռնություն է կիրառել լրագրողի նկատմամբ` խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ի երեկոյան Նարինե Ավետիսյանը փորձել է տեսանյութ պատրաստել այն մասին, թե ինչպես հորդառատ անձրևի տակ Վանաձորի շինարարները ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում (անձրևային եղանակին կամ ձյան ժամանակ ասֆալտ փռելը հակասում է տեխնիկական շինարարակական նորմատիվներին – խմբ.): Այդ ժամանակ նրա վրա հարձակվել է «Շինպլյուս՚ շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանը, լրագրողին տապալել է գետնին ու խլել հեռախոսը` նկարահանված նյութը ոչնչացնելու նպատակով: Փաստի առնչությամբ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվ ել: