Արմինֆո.Հոկտեմբերի 10-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակիշի 54 LO 444 (վարորդ՝ 1967 թ. ծնված Վ. Դ.) և «Ford Transit» մակնիշի 24 OS 736 (վարորդ՝ 1975 թ. ծնված Վ. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենաները։
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Վ. Ա.-ը և ուղևորներ՝ 1975 թ. ծնված Ս. Ա.-ը, 1983 թ. ծնված Մ. Ա.-ը, 1977 թ. ծնված Ռ. Վ.-ը, 1987 թ.ծնված Լ. Մ.-ը, 1999 թ. ծնված Ս. Ա.-ը, 1953 թ. ծնված Ա. Հ.-ը, 1983 թ. ծնված Լ. Դ.-ը, 1966 թ. ծնված Ռ. Գ.-ը, 1962 թ. ծնված Կ. Հ.-ը, 1974 թ. ծնված Մ. Բ.-ը, 1977 թ. ծնված Լ. Բ.-ը և 1966 թ. ծնված Ա. Ս.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներից 11-ի առողջական վիճակը գնահատել է միջին ծանրության, իսկ Ա. Ս.-ի և Մ. Բ.-ինը՝ ծանր, այնուհետև հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Արմինֆո.Հոկտեմբերի 5-ին, ժամը 07:09-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Արմինֆո.Սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Արմինֆո. Վրաստանում Հայաստանի դեսպանության նախնական տվյալների համաձայն, սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում: <<Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: Խորը ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում>>, - ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Արմինֆո. Ըստ Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից ստացված նախնական տվյալների՝ Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում: