Արմինֆո. Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել է ՀԿԵ մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը, միջադեպը տեղի է ունեցել Լոռու մարզի Այրում կայարանում, վթարի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է նախաքննություն:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: