Արմինֆո.Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը ԵԽԽՎ ամբիոնից մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և միջազգային կառույցների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալների առնչությամբ, ընդգծելով, որ այդ ամենը խարխլում է այդ կազմակերպությունների հեղինակությունը և խոչընդոտում է դրանց բնականոն գործունեությանը:
Նրա ասելով, Ադրբեջանը, փորձելով պահպանել իր հեղինակությունը միջազգային ասպարեզում, այդ երկրում համատարած հարկադրանքի և մարդու իրավունքների և ազատությունների խախտումների ֆոնին, զանգվածաբար կաշառում է տարբեր ազդեցիկ օտարերկրյա պաշտոնյաների` իր ներքին խնդիրները քողարկելու համար: «Սակայն դա ստվեր է նետում այդ պաշտոնյաների և նրանց ներկայացրած պետությունների և կառույցների հեղինակության վրա, համահարթում է նրանց ընդունած որոշումների արժեքը՚, - հայտարարել է պատգամավորը, ընգծելով գործուն միջոցներ ընդունելու անհրաժեշտությունը` եվրոպական և միջազգային կառույցներում նման բացասական երևույթները կանխարգելելու նպատակով:
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ հեղինակավոր միջազգային հրատարակությունները մեկը մյուսի հետևից նյութեր են հրապարակում Ադրբեջանի, ազդեցիկ օտարերկրյա քաղաքական գործիչների և հեղինակավոր միջազգային կառույցների մասնակցությամբ: