Արմինֆո. Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները գործուն կերպով աջակցում են Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջ մղող լոբբիստական կազմակերությունների ջանքերին: Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Ղազարյանը: «Սակայն մեր վերջնական նպատակը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է՚, - ընդգծել է պատգամավորը:
Նա նաև հայտարարել է, որ Ֆրանսիայի ԱԺ հայազգի պատգամավորները հնարավորությունների սահմաններում աջակցում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ղազարյանը նշել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը բոլորովին վերջերս է ստանձնել պաշտոնը և չի հասցրել խորանալ ղարաբաղյան գործընթացի մեջ, սակայն Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, միշտ առանցքային դեր է խաղացել բանակցություններում: «Ֆրանցիան հրաշալի գիտակցում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՚, - հավաստիացրել է նա: Ընդ որում, պատգամավորը նշել է որ հակամարտության վերջնական կարգավորումը կախված է միայն հակամարտող կողմերից: Նա նաև հայտարարել է, թե հաճույքով կայցերի Ղարաբաղ, և իրեն բնավ չի վախեցնում Ադրբեջանի «սև ցուցակում՚ հայտնվելու հեռանկարը:
Ղազարյանի հավաստմամբ, Ֆրանսիայի խորհրդարանի հայ պատգամավորների գործունեության մյուս առաջնային ոլորտը երկու երկրների տնտեսական համագործակցության աշխուժացմանը նպաստելն է: «Հայաստանի տնտեսական կյանքի ակտիվացումը, նրա ցուցանիշների բարելավումը կկրճատի երկրից արտագաղթի աճը՚, - նշել է նա: