Արմինֆո. «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին՚ նախագծի քննարկման ժամանակ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ տառացիորեն հարձակվել են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վրա:
Օրինագիծն, ի սկզբանե, մեծ հակազդեցություն է հարուցել հայ հասարակության շրջանում` ոչ այնքան իր բովանդակկության կամ կարգավորման ոլորտների պատճառով, որքան այն պատճառով, որ այստեղ բախվել են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից սնուցվող կազմակերլությունների շահհերը: Ինչպես հայտնի է, նման օրենքի ընդունումը ներառված է եվրոպաական կառույցների հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորություննեիր թվում և ակտիվորեն լոբբինգի է ենթարկվում Եվրամիության և Եվրախորհրդի կողմից: Այդ և այլ կառույցներ և հիմնադրամներ նաև ֆինանսավորում են տարբեր հասարակական կազմակերպությունների` հասարակության շրջանում այդ օրինագիծն առաջ մղելու համար: Այդ գործընթացը բախվել է այն կազմակերպությունների հզոր դիմակայությանը, որոնք ֆինանսական աջակցություն են ստանում արդեն ռուսական հիմնադրամնեիր կողմից: Ուշագրավ է, որ վերջինին զուտ գաղափարական և բնավ ոչ շահադիտգական նկատառումներով հարել են տարբեր գործչներ և ակտիվիաստներ, որոնք պաշտպանում և քարոզում են, հաճախ ֆանատիզմի մակարդակով, հայկական հիմքերն ու ավանդույթները:
Հենց այդ ակտիվիստները, որոնց թվում է դեռ ղարաբաղյան շարժումից հանրությանը հայտնի Խաչիկ Ստամբոլցյանը, վիժեցրել են այսօրվա քննարկումն օրինագծի շուրջ և տառացիորեն հարձակվել են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և մարդու իրավունքների պաշտպանի վրա: Հայկական հիմքերի և ավանդույթների «ջատագովները՚ պաշտոնյաներին մեղադրել են հայ ընտանիքը պղծելու, դրա հիմքերը խարխլելու, օտարների անբարոյական հիմքերը ընդօրինակելու համար:Բողոքող կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի իշխանություններին մեղադրել են Արևմուտքի շահերը պաշտպանելու, շահադիտական նկրտումների համար, փորձելով նրանց համոզել հրաժարվել «եվրոպական ֆինանսներից և օրենսդրական ակտերից՚, հետևել հայկական բարոյական հիմքերին և ավանդույթներին, վերադառնալ ակունքներին, քանի որ «չի կարելի հայի պատիվը վաճառել կեղտոտ փողերի դիմաց՚: Այդ ամենն ուղեկցվել է բղավոցներով և ակտիվ ժեստերով ուղիղ նախարարի և օմբուդսմ,ենի դեմքի առջև:
Ի պատիվ պաշտոնյաների` հարկ է նշել, որ նրանք պահանել են արտաքուստ հանգստություն` փորձելով ինչ-որ կերպ ցրել ընդդիմախոսների մտավախությունները, նրանց հավաստիացնել, որ հարցը բնավ փողը կան եվրոպական կառույցների շահերը պաշտպանելը չէ, այլ` հայ հասարակության շրջանում ընտանեկան բ ռնության վերացումը:
Մինչդեռ վիճակագրության համաձայն, կանանց նկատմամբ բռնությունը լուրջ խնդիր է Հայաստանում: ՄԱԿ հետազոտության տավյալների համաձայն, Հայաստանի կանանց 60 տոկոսն առնվազն մեկ անգամ ենթարկվել այս կամ այն բռնության: 2015 թվականին Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 645 դեպք` 2014 թվականի 575-ի դիմաց: Հայաստանի քննչական կոմիտեի տվյալներով, 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ընտանեկան բռնությանն առնչվող 215 գործ է հարուցվել: Հավելենք, որ օրինագիծը, մասնավորապես, առաջարկում է աջակցել տուժածների անվտանգությանն ու պաշտպանությանը (որոնց կարող են վախեցնել ամուսիններն ու ծնողները)` սոցիալական ապաստանների աշխատանքի միջոցով: Առաջարկվում է բժշկական և հոգեբանական օգնություն տրամադրել բռնության զոհերին:
Արմինֆո. Այսօրվա քաղաքական իրողությունները բնորոշվում են ԱՄՆ կողմից համաշխարհային միաբևեռ կառավարման տրամաբանությամբ, Հայաստանի քաղաքական գործընթացների վրա արևմտյան ազդեցությանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը: