Արմինֆո. Տվյալ փուլում Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքական ռազմավարությունը Ռուսաստանին և ԱՄՆ-ին առնչվող որոշումների հավասարության պահպանումն է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Վալդայ՚ միջազգային բանավեճերի ակումբի միջազգային գործերի ռուսական խորհրդի փորձագետ, ամերիկագետ Մաքսիմ Սուչկովը:
«Իմ կարծիքով, տառացիորեն մի երկու ժամ առաջ Անկարան ԱՄՆ հյուպատոսության ևս մեկ աշխատակցի ձերբակալության որոշումը կայացրել է հենց Մոսկվայի և Վաշինգտոնի նկատմամբ քաղաքականության մասով վերջին երկու շաբաթվա «կայծանետ որոշումների՚ պարիտետը վերականգնելու շրջանակում՚, - ընդգծել է նա:
Այդ լույսի ներքո` փորձագետը հիշեցրել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում վերը նշված արտաքին քաղաքական ռազմավարության շրջանակում Էրդողանը որոտաձայն հայտարարեց Ռուսաստանից «Էս-400՚ համալիրների գնման մասին, դադարեցրեց վիզաների տրամադրումն ամերիկացիներին, ինչից հետո հասցրեց Մոսկվային սպառնալ «Էս-400՚-ներին առնչվող գործարքի խզմամբ` եթե Ռուսաստանը չտրամադրի դրանց արտադրության տեխնոլոգիաները, և, անգամ, մեկնել Ուկրաինա` «Ղրիմի ճնշված թաթարներին սատարելու՚ մասին հայտարարությամբ:
Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի գլխավոր դատախազությունը Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության երկու աշխատակիցների ձերբակալության օրդեր է տվել: Ի պատասխան` ԱՄՆ դադարեցրեց վիզաների տրամադրումը Թուրքիայում, ինչին Անկարան պատասխանեց համանման քայլով:
Ավելի վաղ Էրդողանն անսպասելի հայտարարել էր Մոսկվայից «Էս-400՚ զենիթահրթիռային համլիրների գնման գործարքի մասին, ինչից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Աքշամ՚ թերթում հրաապարակված հարցազրույցում հայտարարել էր, թե Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից «Էս-400՚ համալիրներ գնելուց` եթե Ռուսաստանը հրաժարվի դրանց համատեղ արտադրության շուրջ համաձայնագիր կնքել Անկարայի հետ: