Արմինֆո. Հարցը, թե ինչ կտա Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս գալը, հռետորական է հնչում, այդպիսի կարծիք է հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:
«Այնուամենայնիվ, շատ կցանկանայի այդ հարցն ուղղել հիշյալ ինտեգրացիոն միավորումից մեր երկրի դուրս գալու օգտին հանդես եկեղ քաղաքական գործիչներին: Հարևան պետությունների կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում տարածաշրջանային ինտեգրումից կամավոր հրաժարվելը, այսպես ասած, այնքան էլ տրամաբանական չի թվում: Առավել ևս, որ համաշխարհային տնտեսություն մուտքը, առանց տարածաշրջանային ինտեգրմանը մասնակցության, գործնականում անհնար է: Վերջիվերջո, խաղի կանոնները բոլորի համար նույնն են, և թելադրում է դրանք ԱՀԿ-ն»,- նշել է նա:
Տնտեսագետի կարծիքով, ԵԱՏՄ-ում, իհարկե, ամեն բան այնպես չի զարգանում, ինչպես մասնակից երկրները կցանկանային: Այնուամենայնիվ, պարենային, ֆինանսական, տնտեսական անվտանգության սպառնալքիները մասնակից բոլոր երկրների համար նույնն են, և դրանց դեմ տրամաբանական կլիներ պայքարել համատեղ ջանքերով:
«Ըստ որում, հայ-ռուսական հարաբերությունները լիովին կարող են ինտեգրման մոդել ծառայել, թեև դրանց ներուժի լիակատար չափով օգտագորված չէ: Կարող եմ ասել, որ Հայաստանը Ռուսաստանին առաջարկելու բան ունի տնտեսական ներգրավվածության առումով: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ամենազարգացածն է՝ առնվազն մեր տարածաշրջանի շրջանակներում, և դրա զարգացման ներուժը շատ մեծ է»,- ամփոփել է տնտեսագետը: