Արմինֆո. ԵԱՏՄ-ն Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական դիմակայության և ԱՊՀ շարունակությունն է: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը` «Հայաստան` 2 տարի ԵԱՏՄ-ում՚ թեմային նվիրված կլոր սեղանի ընթացքում:
«ԵԱՏՄ, անշուշտ, դատարկ տեղում չի առաջացել: Դրանում հնամոզվելու համար բավական է հիշել ԽՍՀՄ փլուզումը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը եվրասիական տարածքի հաշվին, ԱՊՀ ստեղծումը: Հարկ է նշել, որ հենց նույն ԱՊՀ շրջանակում, նույնիսկ այսօր, շարունակում են արդյունավետ աշխատել հետխորհրդային տարածությունը կապող տարբեր պայմանագրեր: Այդ իմաստով ԵԱՏՄ ոչ այլ ինչ է, եթե ոչ ավելի խորն ինտեգրում ԱՊՀ շրջանակում՚, - նշել է նա:
Փորձագետի գնահատմամբ, այսօր Արևմուտքը հնարավորինն է անում` խոչընդոտներ ստեղծելով հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացների ճանապարհին: Այդ համատեքստում Հարությունյանն առանձնացրել է ՎՈՒԱՄ-ը: Նրա կարծիքով, նման կազմակերպությունները ստեղծվում են Արևմոտքի հովանավորությամբ` մեկ նպատակով. շեղել տեղական վերնախավերին, որոնք իրենք են դրան ձգտում, և հակել դեպի այն երկրները, որոնք նրանց հետ ընդհանուր ոչինչ չունեն:
«ՎՈՒԱՄ-ը, որի մասին վաղուց ոչինչ չի լսվել, նման նախաձեռնություննեիրց մեկն է միայն: «Արևելյան գործընկերությու՚, «Եվրոպական հարևանություն՚, անվանումներն, անշուշտ, տարբեր են, սակայն նպատակներն ընդհանուր են: Սակայն նման նախագծերի շահառու բոլոր երկրների համար արդյունքը մեկն է` զրո: Որպես կանոն, մեր երկրներում ընդունված է այդ ամենը վերագրել, այսպես, կոչված, անցումային շրջանին, սակայն, 1991 թվականից անցել է արդեն շուրջ երեք տասնամյակ, իսկ ելքն անցումային շրջանից, առաջվա նման, հեռու է՚, - նշել է նա:
Հարությունյանը նաև ընդգծել է տնտեսության զարգացման և բուն գոյատևման անհնարինությունը` առանց անվտանգության ապահովման: Իսկ անվտանգությունը հետխորհրդային տարածքում այսօր ապահովում է միայն Ռուսաստանը, ընդ որում` առանց այընտրանքի: Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ն ի զորու չէ այլընտրանք կազմել Ռուսաստանի նկատմամբ, և Վրաստանն ու Ուկրաինան դրա լավագույն ապացույցն են: Մինչդեռ ԵԱՏՄ անդամությունը հենց նույն Հայաստանին տալիս է ինչպես անվտանգության երաշխիքներ, այնպես էլ տնտեսական առավելություններ: